Կապան
832

Կապանի երկու բնակարանների նկուղներում և պատշգամբներում հրդեհ է բռնկվել


Հունվարի 12-ին, ժամը 06:45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու բնակարանների նկուղներում և պատշգամբներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:35-ին, մարվել՝ 08։40-ին։

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր