Վերջին լուրեր:
Բացառիկ վիրահատություն Կապանի Բժշկական Կենտրոնում🏥
Հիվանդ Բ.Հ. 15տ. Ընդունվել է Կապանի ԲԿ 22.12.2022թ-ին՝ Կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած՝ թափանցող վերք, հեմոթորաքս (արյուն կրծքավանդակի խոռոչում), հեմոպերիկարդ (արյուն սրտապարկում) ախտորոշմամբ:
Կյանքի ցուցումով կատարվեց վիրահատական միջամտություն՝ թորակոտոմիա, վնասված սրտամկանի կարում, արյունահոսության դադարեցում, կրծքավանդակի խոռոչի դրենավորում:
29.12.2022թ-ին պացիենտը լավացումով դուրս գրվեց Կապանի Բժշկական Կենտրոնից։
Շնորհակալություն ենք հայտնում բժշկական թիմից՝ ընդհանուր վիրաբույժներ Նորիկ Հարությունյան և Նարեկ Աղալարյան, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Սերգեյ Գասպարյան, բժիշկ-սոնոգրաֆիստ Իրինա Նազարեթյան, վիրաբուժական բաժանմունքի վարիչ- Արտակ Հայրապետյանի գլխավորությամբ:













