Վերջին լուրեր:
Ընկերությունը, սահմանված կարգով, Շահումյանի անվան հանքավայրի Արևելյան թևում սկսել է իրականացնել հետախուզական աշխատանքներ ՝ թևերում նոր պաշարների հայտնաբերման նպատակով։ Ծրագրի իրականացման համար ներգրաված են թե ընկերության աշխատակիցները և թե դրսից հրավիրված մասնագետներ։
Ներկա պահին երկրաբանական խումբը իրականացնում է հորատման աշխատանքները, որին հաջորդելու է լրացուցիչ միջոցների սահմանումը, մշակումն ու համապատասխան սարքավորումների ներդրումը։
Ծրագրի բարեհաջող ընթացքի դեպքում կավելանա Շահումյանի անվան հանքի կյանքը, որի շահագործումը կենսական նշանակություն ունի տարածաշրջանի համար՝ թե բնակիչների զբաղվածության և թե համայնքի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում։
«Չաարատ Կապան» ՓԲԸ













