Կապան
11 607

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ բախվել են DAF, HOWO բեռնատարներն ու KamAZ մակնիշի ավտոցիստեռնը․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել բժիշկները, փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, խոշոր ավտոթվար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Մեղրի-Կապան ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Համիդ Խաջիի վարած DAF մակնիշի, Սպարտակ Պողոսյանի վարած KamAZ մակնիշի ավտոցիստեռնը և Հայկ Բեգլարյանի վարած HOWO մակնիշի բեռնատարը։

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիներն և օպերատիվորեն ժամանած Մեղրիի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Մեղրի» բժշկական կենտրոն, որտեղից այնուհետև  տեղափովել է «Կապան» բժշկական կենտրոն։ 


 Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի թիվ 56 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Կապանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։  

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ամբողջական տվյալները և ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։


 Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

Նյութի աղբյուր` © shamshyan.com  

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր