Կապան
4 536

Կապանցի 19 ամյա երիտասարդը հարևանի բնակարանից պահածո և ոսկյա զարդեր էր գողացել. նա ձերբակալվել է


Կապանցի 19-ամյա երիտասարդը հարևանի բնակարանից գողացել էր ոսկյա մատանիներ ու պահածո, տեղեկացնում են ՀՀ Ոստիկանությունից:

«Դեկտեմբերի 2-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ նոյեմբերի 30-ի ժամը 07.00-ից ժամը 17.00-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի մուտք են գործել Երկաթուղայինների 5-րդ նրբանցքի իր տուն և գողացել ոսկյա մատանիներ ու պահածո:


Կապանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունն արել է տուժողի հարևանի 19-ամյա որդին»,-նշվում է հաղորդագրությունում։


Աղբյուրի փոխանցմամբ՝ 19-ամյա երիտասարդը ձերբակալվել, տեղափոխվել է բաժին, որտեղ խոստովանել է, որ հարևանի տնից ինքն է գողություն արել:


Գողոնը հայտնաբերվել է:


Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզի քննչական վարչություն:

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր