Կապան
2 875

Սյունիքի մարզում մառախուղի պատճառով իրանական համարանիշներով՝ բիտում տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է. ֆոտոշարք


Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում բիտում տեղափոխող իրանական համարանիշներով բեռնատարը Կապան-Երևան ավտոճանապարհի 19 կմ հատվածում եղանակի վատ տեսանելիության (մառախուղ) պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։


Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։


Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։





Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 

Նյութի աղբյուր ` Shamshyan.com

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր