Կապան
5 406

Տաքսիով Կապան ուղևորվելիս երիտասարդը 1 մլն դրամի ոսկյա զարդեր է գողացել մեկ այլ ուղևորից



Կապանի քրեական հետախույզները նոյեմբերի 15-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ կապանցի 25-ամյա մի երիտասարդ տաքսիով Երևանից Կապան ուղևորվելիս գողացել է մեկ այլ ուղևորի՝ 48-ամյա կնոջ պայուսակը:Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից: 


Պայուսակում շուրջ մեկ միլիոն դրամ արժողության ոսկյա զարդեր էին: 


Կապանի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում երիտասարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Կապանի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց գողոնի մի մասը: 


Ըստ երիտասարդի՝ մյուս մասը գրավադրել էր Կապանի գրավատներից մեկում: 


Նախաձեռնվել է քրեական վարույթ: 


Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնի մնացած մասը հայտնաբերելու ուղղությամբ:

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր