Կապան / Տաթև
922

Վերին Խոտանան-Տաթև ճանապարհին արգելափակումից դուրս է բերվել 26 բեռնատար և 20 մարդատար ավտոմեքենա


Մարտի 22-ին, ժամը 09:26-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ։
ԱԻՆ-ից SYUNIK.INFO-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Մարտի 23-ի ժամը 03։40-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 26 բեռնատար և 20 մարդատար ավտոմեքենա։
ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր