Սյունիքի մարզպետի հանձնարարությամբ, մարզի բժշկական կենտրոնների շտապօգնության մեքենաները, եղանակային անբարենպաստ պայմաններում ճանապարհներին ստեղծված իրավիճակով պայմանավորված, շուրջօրյա հերթապահում են Մ2 մայրուղու տարբեր հատվածներում։
Շտապօգնության անձնակազմերը տեղակայված են հետեւյալ կետերում․

Մեղրի-Քաջարան հատվածում՝ Տաշտուն գյուղի խաչմերուկում ՝ Մեղրու ԲԿ-ի շտապօգնության մեքենան,

Քաջարանի ԲԿ-ի մոտ՝ Քաջարանի ԲԿ-ի մեքենան,

Կապանի ԲԿ-ի մեկ մեքենա հերթապահում է Կապան-Քաջարան ճանապարհին՝ Արջի արձանի տարածքում,

Կապանի ԲԿ-ի մեկ մեքենա՝ Սյունիք գյուղի տարածքում՝ «Արարատ» ռեստորանի մոտ,

Կապանի ԲԿ-ի մեկ այլ շտապօգնության մեքենա գտնվում է Կապան-Տաթեւ հատվածում՝ Աղվանի գյուղի մոտ,

Գորիսի ԲԿ-ի մեքենան անընդհատ շրջում է «Սատանի կամրջից» մինչեւ Տաթեւի խաչմերուկ,

Սիսիանի ԲԿ-ի մեկ շտապօգնության անձնակազմ տեղակայված է Սիսիանի խաչմերուկից մինչեւ Տաթեւի խաչմերուկ հատվածում,

Սիսիանի ԲԿ-ի մեկ մեքենա էլ գտնվում է Գորայք-Սիսիանի խաչմերուկ հատվածում։
Շտապօգնության մեքենաներն անհրաժեշտության դեպքում օգնություն են ցուցաբերում ուղեւորներին, ինչպես նաեւ, ի գիտություն ընդունելով վերոնշյալ տեղակայումները, վարորդներն ու ուղեւորները կարող են մոտենալ անձնակազմերին։