Վերջին լուրեր:
«Լույս Լուսավորչի հավատին,
Վա՜յ ուրացողին…» Դավիթ Բեկ
Պետության բացակայության պայմաններում Հայ առաքելական եկեղեցին ունեցել է մշակութապահպան դեր, անժխտելի է եկեղեցու դերը նաև մեր ժողովրդի ազատագրական պայքարի իրականացման գործում:
Վերջին օրերին Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը մի շարք շահարկումների և քննարկումների առիթ ստեղծեց: Միանշանակ է, որ Եկեղեցին և եկեղեցու սպասավորը չպետք է լինեն քաղաքական մանիպուլիացիաների գործիք և որևէ պարագայում չպետք է լինի պետություն-եկեղեցի հակադրություն: Պետական և եկեղեցական այրերը մշտապես պետք է գործեն միասին, համաձայնեցված և ներդաշնակ ի շահ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի:
Միասնությանը այլընտանք չկա և չի կարող լինել:
ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյան













