Կապան
885

Հաշվեքննիչ պալատի հաշվեքննությունը Կապանի քաղաքապետարանում հետաձգվել է


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը որոշ ժամանակով պարալիզացրել է պետական կառավարման համակարգը:

Որոշ գերատեսչություններ սեպտեմբերին պլանավորած գործերը սահմանված ժամանակին չեն ավարտել, եւ դրանց կատարումը անորոշ ժամանակով հետաձգվել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նման իրավիճակում հայտնվել է Հաշվեքննիչ պալատը: Մեզ հայտնի դարձավ, որ Հաշվեքննիչ պալատը պետք է հաշվեքննություն իրականացներ Կապանի քաղաքապետարանում եւ Գեղարքունիքի մարզպետարանում ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ, սակայն դրանք հետաձգվել են:



Ըստ Հաշվեքննիչ պալատի հիմնավորման՝ դրանք կասեցվել են՝ հաշվեքննության իրականացումն անհնարին դարձնող անկանխատեսելի հանգամանքով պայմանավորված: Իսկ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, ասաց. «Ենթադրում եմ՝ սեպտեմբերի 13-ի հետ կապված է եղել: Տեղեկություն չունեմ, թե երբ է սկսվելու այդ հաշվեքննությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր