Կապան
3 299

Արտակարգ դեպք Կապանի թիվ 13 դպրոցում


ԱԻՆ Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 5-ին, ժամը 09։39-ին Կապան քաղաքի Ձորք թաղամասի թիվ 13 դպրոցի արտաքին երեսպատման սալիկները թուլացել և կախվել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Փրկարարներն ապամոնտաժել են դպրոցի արտաքին երեսպատման սալիկները (մոտ 3 քմ):

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր