Կապան
1 559

Վերին Խոտանանի վերջնամասում տեղի է ունեցել ավտովթար


Հոկտեմբերի 4-ին, ժամը 16։03-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ:


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ «Տոյոտա յարիս» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ժ․ Մ․, ծնված 1961 թ․, ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել մոտակա ձորակը (մոտ 10 մ)։ Տուժածներ չկան։


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս բերել ձորակից և մոտեցրել ավտոքարշակին։

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր