Կապան
602

Կապան-Ճակատեն շրջանցիկ հատվածում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ


Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ- /Մ-2/ ավտոճանապարհի Կապան-Ճակատեն շրջանցիկ հատվածում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Մոտ 7.5կմ երկարությամբ նոր կառուցվող ճանապարհի մոտ 6կմ հատվածում արդեն իսկ տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։

🏗Աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի վերջին։ Հընթացս ճանապարհը կկահավորվի՝ կտեղադրվեն անվտանգության տարրերը։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այսօր հետևել է ճանապարհաշինական աշխատանքներին։ 

Շինարարական աշխատանքները կատարում է «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ-ն։

Նոր կառուցվող ճանապարհը Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Շիշկերտ բնակավայրերը կապում է Կապանի հետ։

Ճանապարհի կառուցումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Աշխատանքները մեկնարկել էին 2021 թվականին։


ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր