Կապան
279

Առաջիկայում գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի արվեստանոցը կվերակառուցվի թանգարանի


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը հայտնել է, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 19:00-ին, Հայաստանի նկարիչների միությունում տեղի կունենա իր հոր՝ գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի՝ վերջին տարիների աշխատանքների ցուցահանդեսի բացումը:



Պատգամավորը նկատել է, որ այս ցուցահանդեսով ընտանիքը սկիզբ կդնի Դանիելյանի հիշատակին նվիրված մշակութային մի շարք նախագծերի մեկնարկին:


«Առաջիկայում Կապանում գտնվող հորս արվեստանոցը կվերակառուցվի թանգարանի, կրկին քաղաքի հյուրերը և կապանցիները հնարավորություն կունենան այցելել հորս կողմից այնքան փայփայանքով ստեղծված արվեստի անկյունը:


Այս և մի շարք այլ նախագծերի մասին կհայտնենք սեպտեմբերի 1-ին: Սիրով կսպասենք բոլորին»,- հավելել է Դանիելյանը:


Հիշեցնենք՝ Հրանտ Դանիելյանը մահացավ 2021 թվականի նոյեմբերի 3-ին: Նա 61 տարեկան էր:



ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր