Կապան
14 381

Ողբերգական ավտովթար Կապանում. մեքենան բախվել է ծառին. կա զոհ


Օգոստոսի 21-ին, ժամը 01։32-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հ․ Ավետիսյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ «Օպել աստրա» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Հ., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:


Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին, ուղևորներ Ռ. Հ.-ին (ծնված 1994 թ.) և Ս. Փ.-ին (ծնված 1985 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից: Տուժածներից մեկը փրկարարական ավտոմեքենայով տեղափոխվել, իսկ երկուսը հոսպիտալացվել են Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները արձանագրել են Ռ․ Հ.-ի մահը։

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր