Կապան
3 290

Կապանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Ասատուր Ասատրյանը


ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԿԱՊԱՆԻ ԲԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԸ
--------------------------------------------------------
Հուլիսի 25-ի Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Կապանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմին է ներկայացրել «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ի  տնօրենի պաշտոնակատար Ասատուր Ասատրյանին (նշանակվել է 2022թ․ հուլիսի 19-ի՝ Սյունիքի մարզպետի  N 273-Ա որոշմամբ): 
Շնորհավորելով պարոն Ասատրյանին՝ մարզի ղեկավարը հաջողություն մաղթեց նրան նոր աշխատանքում՝ շեշտելով, որ Կապան ԲԿ-ն մարզի առողջապահական համակարգում ամենախոշոր ու կարևոր հանգույցն է։ 
Նշելով, որ մասնագիտական որակներից բացի, աշխատանքը գնահատելիս,  իր համար՝ որպես մարզպետ, ամենակարևորը մարդու ազնվությունն է, Ռոբերտ Ղուկասյանն ասաց, - «Վստահ եմ, որ անձնակազմը կօգնի, որ կարողանաք հնարավորինս արագ բժշկական կենտրոնը կառավարել ինչպես մի մեծ ընտանիք ու այն հասցնել նոր մակարդակի»։ 
Ներկաներին խոսք ուղղեցին նաև Ասատուր Ասատրյանը, Սյունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գևորգյանը։ 


ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր