Կապան / Տաթև
2 850

Կապան-Տաթև ավտոճանապարհին մոտոցիկլետը ընկել է ձորը. կա տուժած


Հուլիսի 23-ին, ժամը 20:11-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. մոտոցիկլետը ընկել է մոտակա ձորը։



ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Շուռնուխի հենակետից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին՝ Քաշունի և Տանձատափ գյուղեր տանող խաչմերուկի մոտակայքում, «Honda Click» մակնիշի սկուտեռը (վարորդ՝ Ս․ Հ․, ծնված 1976 թ., ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը, ինչի հետևանքով վարորդը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Կապան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր