Կապան / Տաթև
5 314

Ավտովթար՝ Կապան-Տաթև ճանապարհին, բախվել են Nissan-ն ու DAF բեռնատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Երեկ՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Կապան-Տաթև ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել են Ստյոպա Ղարախանյանի վարած Nissan մակնիշի և Էրիկ Հովհաննիսյանի վարած DAF մակնիշի բեռնատարը։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 


Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Ամեն Սարգսյանի գլխավորությամբ։ 


Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։



Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Shamshyan.com

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր