Կապան / Տաթև
1 420

ՏԿԵ նախարարը Սյունիքում հետևել է Կապան-Տաթև ճանապարհի թերությունների վերացման աշխատանքներին


✅ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը աշխատանքային այցով այսօր Սյունիքի մարզում էր։

💬Նախարարը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ անցել է Կապան-Տաթեւ ճանապարհով, դիտարկել նրա տարբեր հատվածներում այժմ ընթացող բարեկարգման, վերանորոգման ու թերությունների վերացման աշխատանքները, ճանապարհաշինական ընկերությունների պատասխանատուների հետ քննարկել շինարարության ընթացքը, առկա թերությունների վերաբերյալ հանձնարարականներ տվել։ 

💬Գնել Սանոսյանը դիտարկել է նաեւ նոր կառուցվող Տանձավեր-Բարձրավան, Տաթեւ-Լծեն ճանապարհները։ 

💬Սիսիան համայնքում մարզային ու համայնքային իշխանությունների հետ ՀՀ ՏԿԵ նախարարը  ծանոթացել  է կառավարություն-համայնք համաներդրմամբ իրականացված սուբվենցիոն ծրագրերի արդյունքներին։ 


#www_syunik_mtad_am #Սյունիքի_մարզպետարան #Սյունիք #Syunik #Syunik_Regional_Administration

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր