Կապան
2 919

«Հայաստան» խմբակցության անդամները պաշտոնաթող գեներալ-մայոր Վալերիկ Քոչարյանի ուղեկցությամբ այցելել են Սյունիքի մարզ



«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու պատգամավոր Գեղամ Մանուկյանը` պաշտոնաթող գեներալ-մայոր Վալերիկ Քոչարյանի ուղեկցությամբ  այցելել են Սյունիքի մարզ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, մասնավորապես` Ներքին Հանդ գյուղի հատվածում թշնամական առաջխաղացման մասին ամբողջական պատկերացում կազմելու համար։ 
Ընդդիմությունն արձանագրում է, որ Ներքին Հանդի հատվածում 2022 թվականի գարնանը տեղի է ունեցել թշնամու առաջխաղացում ՀՀ ինքնիշխան տարածք, որը չի կասեցվել։ 
Իշխանությունն ամեն ինչ անում է, որ մոռացության տրվեն իրենց անգործության հետևանքով խայտառակ զիջումներն ու նահանջները։ 
Հակառակ նախապես ձեռք բերված պայմանավորվածություններին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների ներկայացուցիչները չեն մասնակցել այցին ու տեղում չեն ներկայացրել իրենց հիմնավորումները։ 
Ավելի վաղ Sputnik Արմենիան պարզել էր, (https://t.me/armeniasputnik/22659) որ ադրբեջանական ստորաբաժանումը ներթափանցել է հայկական տարածք Վարդասար բարձունքի մոտակայքում շատ ավելի, քան նշվել էր։ ՊՆ-ն նախ հերքեց այդ փաստը, բայց ավելի ուշ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հաստատեց առաջխաղացումը, հայտարարելով, որ այն մեկ տարի առաջ է եղել։


 Նյութի աղբյուր՝ Sputnik Արմենիա

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր