Վերջին լուրեր:
Սյունիքի մարզի, Կապանի տարածաշրջանի սահմանամերձ Դավիթ Բեկ գյուղը ունի ջրի խնդիր, որի պատճառով ոչնչանում է բերքը։
Այս մասին ահազանգում է Անի Սարգսյանը, նա իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Դավիթ Բեկի վերևի թաղի բնակիչները չունեն ջուր իրենց այգիները ջրելու համար։ Եթե գոնե շաբաթական երկու օր վճարովի հիմունքներով ջուր տրամադրվի վերևի թաղի բնակիչներին, մարդիկ կկարողանան ջրել իրենց այգիները։ Ո՞վ է պատասխանատու այս խնդիրների լուծման համար»։ Նա հավելում է, որ ՀՀ կառավարության,Կապանի համայնքապետարանի և Սյունիքի մարզպետարանի ուշադրությունը պետք է ուղղվի սահմանամերձ գյուղերին։
Աղբյուր՝ Անի Սարգսյան
















