Կապան
3 700

Կապանի կոմբինատի գործունեությունը անորոշ ժամանակով դադարեցվեց


Հաղորդագրություն


 Սույն թվականի հունիսի 24-ին ընկերության ստորգետնյա հանքի 3-րդ հերթափոխի աշխատակիցները հրաժարվել են հանք մտնել, ընդ որում նրանց գործողությունները չի կարող դիտարկվել` գործադուլ, հաշվի առնելով, որ գործադուլ հայտարարելու օրենսդրական պահանջը պահպանված չէ։ 

 

   Տվյալ աշխատակիցների՝ գլխավոր տնօրենին ներկայացրած հիմնական պահանջներից մի մասը ընկերությունը պատրաստակամություն հայտնեց բավարարել, սակայն վերջիններս որևէ փոխհամաձայնության չգալով, արդեն 3 օր է շարունակում են իրենց սաբոտաժը։  

Իհարկե, բոլորս ենք հասկանում ողջ աշխարհում բռնկված տնտեսական ճգնաժամի ծանր հետևանքները, ընկերությունը ևս անտարբեր չէ իր աշխատակիցների խնդիրներով, սակայն ներկա պահին այդ ճգնաժամը նաև բացասական ազդեցություն է թողել ընկերության վրա, հատկապես վերջին ամիսներին հայկական դրամի ԱՄՆ դոլարի նկատմամբ զգալի արժևորումը, և ներկա պահին աշխատավարձերի բարձրացման պահանջն ընկերությունը ի վիճակի չէ բավարարել։ 

  Տվյալ աշխատակիցները, իրենց հակաիրավական գործողություններով, խոչընդոտում են ոչ միայն հանքի, այլ նաև ընկերության ողջ տնտեսական գործունեությանը, որը ֆինանսական մեծ վնասներ է հասցրել ընկերությանը։ 


 Ներկա պահին ընկերության ղեկավարության որոշմամբ արտադրության աշխատանքներն անորոշ ժամանակով դադարեցված են և դեռևս պարզ չի՝ աշխատանքները երբ կվերսկսվեն։ 

Ի հավելում նշենք, որ Չաարատ Կապանը, համարվելով Կապան համայնքի ամենամեծ գործատուն,  աշխատանքով է ապահովել շուրջ 1040  բնակչի, ինչպես նաև հարյուրավոր  կապալառուների, որոնց մեծամասնությունը  տեղացիներ են։


Չաարատ Կապան

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր