Կապան
1 084

Ապօրինի հատել էին մի քանի տասնյակ խմ փայտ. Կապանի ոստիկանների բացահայտումը


Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերվում են ոչ միայն ստուգողական շրջայցերի ընթացքում, այլև օպերատիվ տվյալներն իրացնելիս:

Ոստիկանությունից SYUNIK.INFO-ին հայտնում են, որ հունիսի 5-ին Կապանի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Երկաթուղայինների փողոցում հայտնաբերեցին առանց համարանիշերի «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար՝ բարձված մոտ 22 խմ փայտանութով։ Վարորդը, բեռնատարով հանդերձ, բերման ենթարկվեց բաժին:

Ոստիկանությունում պարզվեց, որ օրեր առաջ Շիկահող գյուղի երեք բնակիչ գյուղի վարչական տարածքում 4 ընկուզենի էին ապօրինի հատել ու մոտ 27 խմ փայտանյութը պահեստավորել էին գյուղում՝ հետագայում Երևան տեղափոխելու համար:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:


Հանգամանքները պարզվում են:


Ոստիկանության Կապանի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր