Կապան
1 504

Կավարտի լքված հանքավայր. դանդաղ գործողության ռումբ


Տեղեկություն. Տարածքը, որն այժմ կոչվում է Կավարտ, մետաղների մշակմամբ հայտնի է դեռևս հնագույն ժամանակներից: 8-րդ դարում արդեն հայտնի էր որպես պղնձի արդյունահանման և ձուլման կենտրոն: 

19-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարի սկիզբը Կավարտի կամ Ղաթարի պղնձահանքերը շահագործել են հույն արդյունաբերողներ Կոբդուրովները, հայ Խոջամիրովները և ապա նաև ֆրանսիացիները: Հանքավայրը հայտնի է նաև Մեծ Մաղարա անունով: 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունների կողմից վերաբացվեցին 1917-18թթ. անիշխանության և Հայաստանի 1-ին Հանրապետության օրոք փաստացի չգործող հանքերը: 1924 թ.-ից նրան կոչվեցին Լեն հանքեր: Մինչև 50-ական թթ. այն շահագործեցին որպես փակ հանքեր, իսկ ահա դրանից հետո մինչև 1975 թ. գործեցին որպես բաց հանքեր: Այդ գործունեության ընթացքում ավերվեց հին Կավարտ գյուղը՝ իր սբ. Գևորգ եկեղեցու հետ: 



ՀԲՃ

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր