Կապան
15 824

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. «Վահանավանք» կոչվող տարածքի զրուցարանում հայտնաբերվել է «Չարատ-Կապան» ՓԲԸ-ի լեռնափրկարարական ջոկատի 25-ամյա փրկարարի կախված դին


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հ. Մելիք-Քարամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 9-ին ոստիկանության Կապանի բաժին ստացված ահազանգի փաստով:

 

Այդ օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ «Վահանավանք» կոչվող տարածքում տղամարդու դի կա կախված:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մանուկյանը, ոստիկանության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ա. Գևորգյանը, և Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Հ. Մելիք-Քարամյանը:

 



Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Սյունիքի մարզի բնակիչ, 25-ամյա Ա. Գ.-ի դին՝ այնտեղ գտնվող զրուցարանի տանիքի մետաղյա խողովակից իրեն պատկանող ավտոմեքենայի քարշակման համար նախատեսված մետաղյա ճոպանով կախված վիճակում:


 


Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

 

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը աշխատում էր «Չարատ-Կապան» ՓԲԸ-ի լեռնափրկարարական ջոկատում՝ որպես փրկարար:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր