Խաղաղության հաստատմանն ու ճանապարհների ապաշրջափակմանը կողմ արտահայտվող Հայաստանն այդ գործընթացներին զուգահեռ փորձում է նաև դիվերսիֆիկացնել արդեն եղած հնարավորությունները: Միայն թե ճանապարհաշինական ամենախոշոր ծրագրում բազմաթիվ խնդիրներ են առկա: Հյուսիս- հարավը դեռ երեք տարի առաջ պետք է շահագործման հանձնված լիներ: Այնինչ պարզվեցին ենթադրյալ հանցագործություններ, որոնց վերաբերյալ քրեական գործերը քննվում են:
Ճանապարհի մի մասի համար դեռ ֆինանսավորում չկա, մի մասն էլ՝ հարավայինը, շինարարի փնտրտուքի փուլում է: Թե երբ կավարտվի Հյուսիս-հարավի շինարարությունը պարզ չէ, բայց կառավարությունում վստահ են՝ պատշաճ հսկողության դեպքում հնարավոր չարաշահումները կարելի է բացառել: Զուգահեռ մաս կազմել լոգիստիկ նոր շղթայի, որով նախատեսվում է Հնդկաստանի խոշորագույն նավահանգիստը կապել Եվրոպային:
Հեղինակ՝ Անի Օհանյան













