Կապան
3 204

Կապանի բժշկական կենտրոնի բժշկուհին խաբե՞լ է քաղաքացուն․ ահազանգ ոստիկանությանը



Aravot.am-ի տեղեկություններով՝ մայիսի 19-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ Հ. Ա.-ն դիմել է Կապանի ոստիկանության բաժին՝ տեղեկացնելով, որ իրենից խարդախությամբ գումար են կորզել։ Պարզվել է, որ  խարդախությունը ծառայության բերումով կատարել է Կապանի բժշկական կենտրոնի ուռուցքաբան-թերապեւտ Ա․Փ․-ն։


Բժշկուհին Հ.Ա.-ից, դեղորայք տրամադրելու նպատակով, խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով վերցրել է 205.000 դրամ։ Արդյունքում՝ ոչ դեղորայքն է հատկացրել, ոչ էլ գումարը հետ վերադարձրել։


Դեպքի առնչությամբ  նյութեր են նախապատրաստվում, բժշկուհի Ա․Փ-ն ներկայացվել է ոստիկանության Կապանի բաժին։ 


Արմեն ԴԱՎԹՅԱՆ

aravot.am

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր