k] Կապան
3 022

1878 թվականից Վաչագան գյուղում, որը գտնվում է Խուստուփ լեռան ստորոտին, գործել է մասնավոր դպրոց


1878 թվականից Վաչագան գյուղում, որը գտնվում է Խուստուփ լեռան ստորոտին, գործել է մասնավոր դպրոց: Դասերը ընթանում էին Ալեքսանդր Նուրիջանյանի տանը: 1900 թվականին առաջին անգամ դպրոց էին հաճախել աղջիկներ՝ Նուբար Գևորգյանը, Նաստի Վեզիրյանը, Լիզա, Վառինկա, Սաթենիկ Նուրիջանյանները, Շաշինկա և Վարսենիկ Օրբելյանները: 1908-1910 թվականներին դպրոցում ուսուցիչ էր Կոմիտասի սան վաչագանցի Գևորգ Ղազարյանը:
Վաչագանցիների համար ուսումը հրատապ պահանջ էր դարձել.  յուրաքանչյուր վաչագանցի հետևում էր լուսավորության գործին, ցանկանում կրթություն ստանալ։ Վաչագանցիներից մեկը՝ Սաղաթել Հովհաննիսյան Օրբելյանը, դպրոց կառուցելու համար գյուղի հարավային մասում նվիրեց մի կտոր հողաբաժին: Գյուղում այսպիսի մի նվերը մեծ ոգևորություն էր առաջ բերել: Համայնքում գտնվող Կուլտուրական միության  լիազոր  Հովհաննես Գեորգբեկյանը հորդորեց վաչագանցիներին համախմբվել եւ արագ ավարտին հասցնել դպրոց կառուցելու կարեւոր գործը: 
1911-1912 թվականներին Վաչագանի դպրոցի առաջին ուսուցիչներ էին Քաջարանց գյուղից Աբրահամ Մարգարյանը (հետագայում օծվեց քահանա), վաչագանցի Դավիթ Տեր Հովհաննիսյանը, այնուհետև Տաթևի դպրոցի շրջանավարտ Միքայել Դավթյանը: 
1913 թվականին  եկեղեցու  ունեցած 2500 ռուբլով բաքվաբնակ Փարսադան Նուրիջանյանի նախաձեռնությամբ և հոգաբարձուների խորհրդի  հանգանակած միջոցներով  շահագործման հանձնվեց դպրոցական առաջին շենքը: 1917 թվականին Վաչագանի դպրոցը տնօրինում էր Էջմիածնի Ճեմարանավարտ Խորեն Աթաջանյանը: Նոր մանաշենքը  կառուցվել է 1927 թվականին՝ իրանաբնակ վաչագանցի Արսեն Նուրիջանյանի միջոցներով:
ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր