Կապան
214

Հայ-լիտվական համագործակցության արդյունքում Կապանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը ևս ունեցավ իր արևային կայանը


 Հայ-լիտվական համագործակցության արդյունքում Կապանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը ևս ունեցավ իր արևային կայանը:
Արդեն ավանդական դարձած բացման արարողությանը ներկա էին Հայաստանում Լիտվայի դեսպանը, մարզային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:
«ՕՀՄ Էներջի» ընկերության համահիմնադիր, ֆինանսական տնօրեն Հրանտ Գնունին և տեխնիկական տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահե Տոնոյանը բոլոր ներկաներին հանգամանորեն նկարագրել են կատարված աշխատանքի նրբությունները։
Հիշեցնենք, որ «ՕՀՄ Էներջի» ընկերությունը Լիտվայի կառավարության հետ համատեղ այս տարի իրականացրել է թվով 8 կրթական հաստատությունների համար արևային կայանների տեղադրումներ 85-90% լիտվական ֆինանսավորմամբ։ Բացի այս, ձեռք են բերվել պայմանավորվածություններ 20-ի մասով, ինչի արդյունքում բոլոր հաստատությունները միասին վերցրած կունենան տարեկան ավելի քան 50 մլն դրամի խնայողություն։

OHM ENERGY


ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր