Կապան
147

Արդեն երկրորդ օրն է Կապանում մեկնարկել է «Տարածաշրջանների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը Եվրասիական տնտեսական միությունում» թեմայով տարածաշրջանային աշխատանքային քննարկումը


Արդեն երկրորդ օրն է Սյունիքի մարզկենտրոն Կապան Համայնք-ում մեկնարկել է «Տարածաշրջանների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը Եվրասիական տնտեսական միությունում» թեմայով տարածաշրջանային աշխատանքային քննարկումը, որին մասնակցում են ԵԱՏՄ երկրներից ժամանած պատվիրակություններ։
Աշխատանքային քննարկումների ժամանակ ներկայացվում է ԵԱՏՄ միջմարզային զարգացման հնարավորությունները։
Այսօր Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու, Արագածոտնի և Կոտայքի մարզերի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մարզերի ներուժը, ներդրումների հնարավորությունները, ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության հնարավորությունները։ 
Աշխատանքային քննարկման երկրորդ հատվածում քննարկվել է «Կանաչ տնտեսության» և մարզերի զարգացման հնարավորությունները։ 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն


ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր