Վերջին լուրեր:
Տիգրան Ավանեսյանի ֆեյսբուքյան էջից
Ուշադրություն 
Հարգելի համաքաղաքացիներ, ինչպես գիտեք, այս տարի փետրվար ամսին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում հիմնադրվեց «ԱՐՄԱԹՆ օդում» ԱԹՍ-ների ուսումնական լաբորատորիա:
«Արմաթն օդում » ծրագիրը հանդիսանում է Արմաթ ինժեներական լաբորատորիաների ծրագրի զարգացման ուղղություն:
Ծրագրի նպատակներն են՝
դպրոցական ավագ տարիքի տղաներին և աղջիկներին հնարավորության տալ իրականանացնելու անօդաչու թռչող սարքերի աշխատանքի տեսական գիտելիքների ստացում, նախագծում և պատրաստում, ծրագրային ապահովում և կառավարում
երիտասարդների մոտ հետաքրքրություն առաջացնել ավիացիոն ճարտարագիտության վերաբերյալ:
Այժմ սկսում ենք ուսանողների ներգրավվման գործընթացը
Խմբակի ուսանող լինելու համար անհրաժեշտ է՝
դիմորդի պետք է լինի 14 -18 տարեկան
ունենա բավարար գիտելիքներ ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից:
լինել պատասխանատու և պարտաճանաչ հաճախել խմբակի պարապմունքներին
«Արմաթ խմբակ» հաճախած լինելը կդիտվի որպես առավելություն
«Արմաթն օդում» դասընթացի տևողությունն է 11 ամիս: Նախատեսվում է տարեկան 30 հոգու ծանոթացնել ԱԹՍ-ների բազմաոլորտ կիրառությանը, նրանց պատրաստմանն ու ծրագրավորմանը, կառավարմանն ու սպասարկմանը:
Պարապմունքները նախատեսվում է սկսել մայիսին:
«Արմաթն օդում » լաբի ուսանող դառնալու համար անհրաժեշտ է լրացնել ստորև հարցաշար-աղյուսակը: Դիմորդների հավաքագրումից հետո կկատարվի գիտելիքների և հմտությունների ստուգման մրցույթ և լավագույնները կներգրավվեն խմբակի պարապմունքներին: