Վերջին լուրեր:
Մայիսի 9-ին՝ ժամը 21։04-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի վերջնամասում այրվում է բեռնատար ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:30-ին, մարվել՝ 21:47-ին: Այրվել է «Scania» մակնիշի ավտոցիստեռնի (վարորդ՝ Կ․ Հ․, ԻԻՀ քաղաքացի) (բեռնված 23 տոննա բիտումով) 2 անվադողը:
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի ցիստեռն։













