Կապան
8 519

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. մի խումբ ուսուցիչներ դիմել են մարզի դատախազություն, որ իրենց 39-ամյա գործընկերը դպրոցում աշակերտուհիների նկատմամբ փորձել է կատարել սեքսուալ բնույթի գործողություններ


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Սյունիքի մարզի դատախազությունից ոստիկանության Կապանի բաժին գրություն է ուղարկվել, որ իրենց են դիմել Սյունիքի մարզի դպրոցներից մեկի մի խումբ ուսուցիչներ և հայտնել, որ դպրոցի 39-ամյա ուսուցիչը դպրոցում աշակերտուհիների նկատմամբ փորձել է կատարել սեքսուալ բնույթի գործողություններ:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում արդեն նյութեր են նախապատրաստվում և ոստիկանության Կապանի բաժին են հրավիրվում դպրոցի ուուսուցիչները:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

SHAMSHYAN.com

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր