Կապան
3 542

Ողբերգական ավտովթար Կապան-Քաջարան ճանապարհին. կա 1 զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Մայիսի 3-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

 Ժամը 20:50–ի սահմաններում Կապան-Քաջարան ավտոճանապարհին ճակատ-ճակատի բախվել են Mercedes և ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները:

{banner_header}

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  099-ի վարորդը, ով Սյունիքի մարզի բնակիչ, 41-ամյա Վահե Հակոբյանն էր, տեղում մահացել է:  

Նրա դին ավտոմեքենայից դուրս բերելու համար ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Օպերատիվորեն ժամանել է նաև Կապանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Mercedes-ի վարորդին,  սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

{banner_header1}

 Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը, ովքեր այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում:

 Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատակնիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Mercedes-ի վարորդի  ինքնությունը: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի 

  © shamshyan.com 

{banner_header}


ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր