Կապան
235

Կապանի Տանձավեր գյուղի բնшկիչը կшնեփի թփեր է шճեցնում. ոստիկանություն


Կապանի համայնքային ոստիկանները հուլիսի 3-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Տանձավեր գյուղի բնակիչը կանեփի թփեր է աճեցնում։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է բաժին։

Բացատրական աշխատանքի շնորհիվ 41-ամյա տղամարդը հայտնել է, որ անասնագոմի հարակից տարածքում իր անձնական օգտագործման համար կանեփի մոտ 12 թուփ է աճեցրել։

Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված վարույթի շրջանակում, նույն օրը կատարված զննությամբ, նշված վայրից հայտնաբերվել են կանեփի թփերը։

Կատարվում է նախաքննություն։



ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր