Կապան
6 760

Խոշոր ավտովթար Կապան-Երևան ճանապարհին. կա 4 վիրավոր


Այսօր` մայիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Կապան-Երևան ավտոճանապարհի 42 կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 20-ամյա Կարեն Բ.-ն իր վարած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել անտառում։ 

        Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ 28-ամյա Արման Մ.-ն, 21-ամյա Դավիթ Ի.-ն, 18-ամյա Ալեն Մ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջ փրկարարական ջոկատից` 1 մարտական հաշվարկ։

        Փրկարարները վիրավորներին պատգարակներով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները` գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հրանտ Պետրոսյանը և Սմբուլ Մանուկյանը։Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` բաժնի պետ Սևակ Արզումանյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։




Լուսանկարները` Դավիթ Հայրապետյանի

                                                    

        Նյութի աղբյուր` Shamshyan.com

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր