Գորիս-Կապան ավտոճանապարհահատվածի մի մասի նկատմամբ ադրբեջանական վերահսկողություն սահմանվելուց հետո անհրաժեշտություն եղավ Սյունիքում նոր ավտոճանապարհներ կառուցել։ Կապան համայնքի կազմում գտնվող վեց գյուղեր՝ Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Շիշկերտ, Ծավ, Ներքին Հանդ, պարզապես կտրվել են Կապանից։
{banner_banner-exo}
2021թ. հուլիսի 23-ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց կառուցել Մ-17 (Մ-2) Կապան-Ծավ (Մ-2) ավտոճանապարհի Կապան-Ճակատեն շրջանցիկ ճանապարհահատվածը։ Ըստ որոշման՝ այդ նպատակով նախատեսված է տրամադրել ավելի քան 1,5 մլրդ դրամ։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ Կապան-Ծավ ավտոճանապարհի Կապան-Ճակատեն նոր հատվածը մոտ 7,5 կմ է։
ՏԿԵ նախարարությունից Radar Armenia-ին տեղեկացրին, որ ավելի քան 1,5 մլրդ դրամ արժեցող Կապան-Ծավ այլընտրանքային ավտոճանապարհի շինարարական աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։ 7,5 կմ ճանապարհահատվածի կառուցումը նախատեսված է ավարտել այս տարի։
Ոսկեհատ Պողոսյան
Աղբյուր՝ radar.am













