Կապան
5 341

Կապանի կոմբինատը ապօրինի 2900 տոննա հանքաքար է արդյունահանել, նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե. Տեսչական մարմին


Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն ավարտել է ստուգումը «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում, որն սկսվել էր «Հետքի» հրապարակման հիման վրա:


Ստուգման արդյունքում ԲԸՏՄ-ն պարզել է, որ Կապանի լեռնահարստացման կոմբինատի (ԼՀԿ) կողմից ապօրինի արդյունահանվել է 2895 տոննա հանքաքար, որը պարունակել է 13,5 կգ ոսկի, 251 կգ արծաթ, 23 տոննա պղինձ, 153 տոննա ցինկ եւ 18 տոննա կապար:


Դեկտեմբերի 26-ին ԲԸՏՄ-ն ստուգման նյութերն ուղարկել է Քննչական կոմիտե՝ հետագա ընթացքն ապահովելու համար:


Շարունակությունն` Հետքում

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր