Գրել ենք, որ շաբաթ օրը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղի արդեն նախկին ռեկտոր Լեռնիկ Պետրոսյանին երկամսյա կալանք են տվել։ Հիշեցնենք, որ անցած հինգշաբթի իրավապահները խուզարկել էին Պոլիտեխնիկն ու ռեկտորի տունը, բուհից մոտ 2 տասնյակ անձանց էին բերման ենթարկել ու բաց թողել, իսկ ՁՊՎ-ում` ձերբակալված անձանց պահման վայրում 72 ժամ ռեկտորի հետ պահել էին տեղակալը՝ Տիմեյա Աղամյանին, հաշվապահին։
Հակակոռուպցիոն կոմիտեց քիչ առաջ հայտնեցին, որ ռեկտորին առաջադրվել է մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի 435 րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ քաղաքացու օգտին ապօրինի գործողություն կատարելու համար կաշառք ստանալ եւ 256-րդ հոդվածի 2 մասի 2-րդ եւ 3-րդ կետերով՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունների օգտագործմամբ պետության կողմից վստահված խոշոր չափերով դրամական միջոցների հափշտակություն ։
Նյութի աղբյուր՝ «Հրապարակ օրաթերթ»