Կապան
1 168

Շառլ Ազնավուրի երգերը Կապանում կհնչեն նվագախմբի կատարմամբ․ մուտքն ազատ է


Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում շարունակում են հնչել մեծ արտիստի երգերը։ 

Oգոստոսի 10-ին Կապանի Գ․ Նժդեհի անվան հրապարակում տեղի կունենա «Տարազնավուր»  համերգը։ Ազնավուրյան մեղեդիները կներկայացվեն ժողովրդական գործիքներով՝ «Հայաստանի Ալթունյան պետական անսամբլի» կատարմամբ։ Համերգային ծրագրին մասնակցում են մենակատարներ Արփի Շահնուբարյանը, Նաիրա Մանուչարյանը, Մավր Մկրտչյանը, Դավիթ Խաչատրյանը։ 

Համերգը հիանալի առիթ է՝ այցելելու Սյունիք աշխարհ և վեհ ժայռերով շրջապատված  գողտրիկ միջավայրում վայելելու «Տարազնավուր»  ինքնատիպ համերգը։ 

Բացօթյա համերգի մուտքն ազատ է։ 

«Տարազնավուր»  -  օգոստոսի 10-ին, ժամը 19։00-ին Կապանում։


Համերգը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հովանու ներքո, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:






ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր