Կապան / Քաջարան
5 629

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Կապան-Քաջարան ճանապարհի քարաթափման հետևանքով ավտոմեքենաներ են վնասվել.


Այսօր՝ ապրիլի 7-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Կապան-Քաջարան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում քարերի և խճաքարերի  թափման  հետևանքով 2 ավտոմեքենա է վնասվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարները:

Ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները, չսպասելով «մեծն ճանշինի» ժամանմանը, իրենց ուժերով ճանապարհից հեռացրել են թափված քարերը:

Ավտոմեքենաների վնասման փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ  Վահե Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի


ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր