Կապան / Գորիս / Մեղրի
505

Գորիսում, Կապանում, Մեղրիում ձյուն է տեղում․ ճանապարհահատվածներին բուք է


«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են․



«Հունվարի 23-ին՝ ժամը 20։30-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Դիլիջանի, Ճամբարակի, Տավուշի, Մարտունիի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Նաիրիի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Առատ ձյան, բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները, Ստեփանավանի, Դիլիջանի ոլորանները, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սպիտակի լեռնանցքը և Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վերոնշյալ տրանսպորտային միջոցների վարորդները տվյալ ճանապարհահատվածով կարող են երթևեկել միայն անվաշղթաների օգտագործմամբ։

Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածին բուք է։

Աշտարակի, Աբովյանի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Ստեփանավանի տարածաշրջանների ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։ 

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր