Կապան
848

Աճանան գետն ընկած քաղաքացին չի հայտնաբերվել. երկրորդ օրն անընդմեջ տարվող որոնումներն ավարտվել են անարդյունք


Սյունիքի մարզի Աճանան գետն ընկած քաղաքացու որոնողական աշխատանքները Ժամը 19։42-ին մթության պատճառով դադարեցվել են անարդյունք։



Ավելի վաղ հայտնել էինք, ժամը 09։25-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին, ժամը 10։49-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը։


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ քաղաքացին (Է․ Փ․, ծնված 1978 թ․) կամրջից նետվել է Աճանան գետը։


Փրկարարները գետի երկայնքով իրականացրել են որոնողական աշխատանքներ․ մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են։

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր