Վերջին լուրեր:
Քաջարան քաղաքի կոմունալ տնտեսությունից հայտնում են, որ քաղաքում արդեն ջրամատակարարումը կլինի ժամային գրաֆիկով:
Նշվում է, որ, ելնելով եղանակային ջրասակավ պայմաններից, ջրավազանը չի հասցնում ջրալցվել, որին գումարվել է նաև Լեռնագործներ 1 հասցեի վթարը, ինչը շուտով կվերականգնվի, բայց եղանակային ջրասակավ պայմանների վերոնշյալ պատճառներով ջրամատակարարումը Քաջարան համայնքում կիրականացվի՝
- առավոտյան ժամերին՝ 06։00-10։00,
- երեկոյան ժամերին՝ 17։00-21։00։
Ընկերությունից հայցում են բնակիչների ներողամտությունը։













