Քաջարան
6 935

Ավտովթար Լեռնաձոր գյուղի մոտակայքում. տուժածին ծանր վիճակում տեղափոխել են Քաջարանի ԲԿ


Առավել մանրամասն այստեղ` SYUNIK.INFO

Դեկտեմբերի 1-ին, ժամը 22։06-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


ԱԻՆ-ից SYUNIK.INFO-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ բախվել են «Kia Rio» (վարորդ՝ Ա․ Ա․) և «Volvo XC60» մակնիշների ավտոմեքենաները․ «Kia Rio» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Մ․-ն (ծնված 1986 թ.) արգելափակվել է ավտոմեքենայում:


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և Ա. Մ․-ին դուրս բերել արգելափակումից․ վերջինս հոսպիտալացվել է Քաջարանի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր:

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր