Քաջարան
984

ԶՊՄԿ-ն անցել է թափանցիկ գործելաոճի, մենք զգում ենք գնային մեծ փոփոխություններ. տեսանյութ


Երեկ՝ օգոստոսի 25-ին, ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գործունեությանը` նշելով, որ կառավարության կողմից նշանակված լիազոր անդամների և ընկերության համատեղ գործունեության արդյունքներն արդեն իսկ տեսանելի են, ընկերությունն անցել է թափանցիկ գործելաոճի, հաստատվել են, և հավանաբար կշարունակվեն, արդյունավետ գործունության հիմքերը:


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ, հաստատելով վերոնշյալը, ընդգծել է՝ «Քանի որ ձեռնարկությունը համակարգաստեղծ է, շուկայի  վրա ազդեցության և թափանցիկության տեսանկյունից  էական նշանակություն ունի  գնումների համակարգի ստեղծումը, որի նկատմամբ ամենօրյա ուշադրություն կա պետության կողմից: Մեր նշանակած  լիազոր մարմիններն այդ խնդիրն են լուծում: Մյուս բաժնետերը (Գեոպրոմայնինգ ընկերությունը) նույնպես  բացարձակ թափանցիկ գնումների կողմնակից են: Մենք զգում ենք գնային մեծ փոփոխություններ և ընկերության հարկային բազայի մեծացում»:

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր