Քաջարան
3 308

Ավտովթար Սյունիքի մարզում. 46–ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին. օպերատիվ են գործել փրկարարներն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Երեկ՝ օգոստոսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 46-ամյա Հայկ Քոչարյանը իր վարած  Mercedes մակնիշի ավտոմեքենայով Բաղաբերդ թաղամասի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Կապանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վարորդին տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց  մեկնելուց: 

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը: 


Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի  2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Վահագն Կոստանյանի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 


Լուսանկարները՝  Դավիթ Հայրապետյանի 

© shamshyan.com

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր