Քաջարան
6 572

Թալանել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պաշտոնյաներից մեկի տունը. տարել են խոշոր չափի գումար ու ոսկյա զարդեր


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 29-ին բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այդ օրը, կեսգիշերին մոտ, ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել Քաջարան քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Ալեքսանդր Մարկոսյանից, ով հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք մտել են իր տուն և գողություն կատարել։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավթյանի գլխավորությամբ։


Տեղում Ա. Մարկոսյանը հայտնել է, որ մայիսի 27-ին, ժամը 18։00-ից մինչև մայիսի 29-ի 22։30-ն ընկած ժամանակահատվածում բնակարանի պատշգամբով մուտք են գործել իր տուն և այնտեղիցհ ափշտակել 2 մլն դրամ  ու ոսկյա զարդեր։


Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողների ինքնությունը ճշտելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։


Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մարկոսյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» Փակ Բաժնետիրական Ընկերության բաց հանքի կառավարչության ղեկավարի տեղակալ։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com



ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր