Գորիս
382

Գորիսում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել. տեսանյութ


Սյունիքի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողները բացահայտել են ապօրինի ծառահատման ևս մեկ դեպք, հայտնում են ՆԳՆ Ոստիկանության մամուլի ծառայությունից։

Մասնավորապես, Գորիսի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները ստուգել են  փայտանյութով բարձված 2 թեթև մարդատար մեքենա՝ հայտնաբերելով ընդհանուր 2 խմ փայտանյութ։ Վարորդները բեռի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չեն ներկայացրել։ Ընդ որում, մեքենաները եղել են առանց ԱՊՊԱ պայմանագրի և տեխզննման, վարորդներից մեկն էլ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։






ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր